«Տոտենհեմը» կհեռացնի Մոուրինյոյին, եթե թիմը չնվաճի եվրագավաթային մրցաշարի ուղեգիր
Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը կհեռացնի թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, եթե թիմը հաջորդ մրցաշրջանում տեղ չունենա Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպայի լիգայում, հաղորդում է DailyMail-ը։
Նախորդ 6 խաղում 5 պարտություն կրած «Տոտենհեմի» ղեկավարությունն այս պահին մտադիր չէ միակողմանի խզել պայմանագիրը, քանի որ ստիպված կլինի պորտուգալացի մասնագետին վճարել հսկայական ֆինանսական փոխհատուցում։ Մոուրինյոյի տարեկան աշխատավարձը 15 միլիոն ֆունտ ստերլինգ է։
Անգլիայի ընթացիկ առաջնության 23 խաղում լոնդոնյան թիմը վաստակել է 36 միավոր եւ 9-րդ տեղում է։ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում «Տոտենհեմը» կմրցի գերմանական «Վոլֆսբերգերի» հետ։ Առաջին հանդիպումը փետրվարի 18-ին է։
«Տոտենհեմը» հետաքրքրված է գերմանական «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի եւ անգլիական «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի ծառայություններով։