Իրանը թշնամիներին ցուցադրում է իր պաշտպանական ներուժի մի մասը միայն. ԻՀՊԿ հրամանատար
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանն իր պաշտպանական ներուժի միայն մի մասն է ցույց տալիս թշնամիներին:
Ինչպես հայտնում է «Մեհր» գործակալությունը, նման հայտարարությամբ0 իրանցի գեներալը հանդես է եկել շաբաթ՝ նկատելով, որ ԻՀՊԿ-ն առանցքային դերակատարություն է ունեցել Իսլամական հեղափոխության ձեռքբերումների և հաղթանակների գործում:
Սալամին հավելել է, որ թշնամիները չպետք է տեղյակ լինել Իսլամական Հանրապետության ռազմական հնարավորությունների մասին, իսկ Թեհրանը պարբերաբար անցկացվող զորավարժությունների ժամանակ ցույց է տալիս իր պաշտպանական ներուժի մի մասը միայն:
Հրամանատարը շեշտել է, որ Իրանի թշնամիները պետք է վախենան երկրի պաշտպանական հզորությունից, որի մի նշույլն է միայն ցուցադրվել վերջերս տեղի ունեցած զորավարժություններում:
Հիշեցնենք, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերը նոր զորավարժություններ են սկսել երկու օր առաջ: