Ինչու ուժեղ և ոչ՝ հզոր. Տարաձայնություններ՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման անդամների միջև. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ լուրջ խնդիրներ են առաջացել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման անդամների մեջ:
Ի սկզբանե այդ միավորումը պետք է կոչվեր «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ», և այդ միավորմանը պետք է մաս կազմեր նաև «Ալյանս» կուսակցությունը, որի գրասենյակում էլ տեղի է ունեցել միավորման առաջին հավաքը: Բայց տարաձայնությունները այնքան են խորացել, որ «Ալյանսը» ոչ միայն դուրս է մնացել շարժման հիմնադիրների կազմից, այլ դարձել է, մեղմ ասած, քննադատության թիրախ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: