«Եթե Իրանը լիարժեք կատարի միջուկային գործարքով սահմանված պարտավորությունները, մենք կանենք նույնը». ԱՄՆ
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին բացահայտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը իրանական միջուկային գործարքի՝ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» վերաբերյալ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ընդհանուր առմամբ, նրա դիրքորոշումը մնացել է նույնը: Եթե Իրանը լիարժեք կատարի միջուկային գործարքով սահմանված պարտավորությունները, ԱՄՆ-ը կանի նույնը, և ապա այն կօգտագործեն որպես հարթակ՝ ավելի լայն և ամուր համաձայնագրի համար», – ասել է Փսակին:
Հիշեցնենք՝ 2020-ի հունվարին Իրանը հայտարարել էր պայմանավորվածություններից հրաժարվելու մասին, քանի որ դեռևս 2018-ի մայիսի սկզբին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր գործարքից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալու և հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին:
Նշենք՝ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կնքվել էր 2015 թվականի ամռանը Իրանի և վեց միջնորդ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջև: