ՌԴ-ն, Իրանը և Չինաստանը փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում համատեղ ռազմածովային զորավարժություններ կիրականացնեն
Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանը հայտնել Է փետրվարի կեսերին Հնդկական օվկիանոսում ռազմածովային զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հերթական բազմակողմ ռազմածովային զորավարժությունները կանցկացվեն 2021 թվականի փետրվարի կեսերին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Դրանց ընթացքում ծրագրվում Է, այդ թվում, փոխգործակցություն մշակել որոնողա-փրկարարական գործողություններ եւ նավագնացության անվտանգության ապահովման միջոցառումներ անցկացնելիս»,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է դեսպանը՝ ի պատասխան եռակողմ ձեւաչափով վարժանքների կրկնելը մեկնաբանելու խնդրանքին:
Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային զորավարժությունները, որը կրում Էր «Ծովային անվտանգության գոտի» անվանումը, անցկացվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին. ամփոփելով դրանց արդյունքները՝ իրանցի զինվորականները վստահություն Էին հայտնել, որ վարժանքներն անցկացվելու են նաև հետագայում: Վարժանքների կրկնակի անցկացումը, ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարը, կապված Է կորոնավիրուսի համավարակի առնչությամբ ստեղծված իրադրության հետ: