Համացանցում գաղտնաբառերի թոփ հնգյակը
Facebook-ի օգտատերերի շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզել է, որ աշխարհում յուրաքանչյուր 5-րդ օգտատեր օգտագործում է միևնույն գաղտնաբառը մի քանի էջերի համար:
Պարզ է դարձել նաև, որ գաղտնաբառերը չեն առանձնանում իրենց օրիգինալությամբ:
Եվ այսպես, Համաշխարհային սարդոստայնի ամենատարածված գաղտնաբառերն են.
Ծննդյան օր. Այս գաղտնաբառը ճանաչվել է ամենատարածվածն ու ամենահեշտ կոտրվողը:
Հեռախոսահամար. Որպես գաղտնաբառ հեռախոսահամար են նշում չինացիների 22 տոկոսը, ռուսների 12 տոկոսն ու եվրոպացիների 3 տոկոսը:
Ընտանի կենդանու անուն. Հատկապես Հյուսիսային Ամերիկայում սա ամենատարածված գաղտնաբառերից մեկն է:
Տառերի կամ թվերի պարզ համադրություններ կամ հաջորդականություն. Նման գաղտնաբառերը համեմատաբար քիչ են տարածված, քան ընտանի կենդանիների անունները, բայց նույնքան անապպահով են: Տարբեր կոմբինացիաներ, ինչպես 12345, qwerty և այլն հեշտությամբ են կոտրվում:
Պարզ բառեր. Օրինակ՝ password: