Opera Euro Rapid. Լեւոն Արոնյանն ընթանում է 5-րդ տեղում
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցում է Meltwater Champions Chess Tour-ի Opera Euro Rapid փուլին։ Արագ շախմատի օնլայն մրցաշարի 10 տուրից հետո Լեւոն Արոնյանը 5,5 միավորով 5-րդն է։ Նույնքան միավոր ունեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։
Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել չինացի Դին Լիրենի, Վաշյե-Լագրավի, ամերիկացիներ Սեմ Շանկլանդի եւ Լեյնիեր Դոմինգես Պերեսի նկատմամբ, ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի եւ լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ, պարտվել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, ռուսաստանցի Դանիիլ Դուբովին, գերմանացի Մատիաս Բլյոբաումին։
Միանձնյա առաջատարը Կարլսենն է՝ 7 միավոր։ 6-ական միավոր են վաստակել Սոն ու հոլանդացի Անիշ Գիրին, 6 միավոր ունի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։
Փետրվարի 8-ին կանցկացվեն նախնական փուլի վերջին 5 տուրերը։ 8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն նոկաուտ համակարգով փլեյ-օֆֆում։