Կլիչկոյի ընկերուհին պատասխանել է իր կառուցվածքին վերաբերող քննադատություններին (լուսանկարներ)
Չնայած չար լեզուները դերասանուհի Հայդեն Պանտեյրիի կառուցվածքի մասին հաճախ են խոսում, բայց դերասանուհին համոզված է, որ իր կառուցվածքն իդեալական է:
Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում դերասանուհին ասել է. «Ճանաչումն ունի նաև իր բացասական կողմերը: Դու հայտնվում ես ուշադրության կենտրոնում և մշտապես քննարկվում ես: Ես լավ կառուցվածք ունեմ, ես առողջ եմ և գեր չեմ»:
Պետք է խոստովանել, որ Հայդենի ինքնավստահությունը գովելի է: Նա երբեք ուշադրություն չի դարձնում իր կառուցվածքի մասին խոսակցություններին, իսկ դրանք մամուլում հայտնվում են բավականին հաճախ: Գլխավորն այն է, որ դերասանուհու կառուցվածքը գոհացնում է Վլադիմիր Կլիչկոյին: