Ադելիա Պետրոսյանը դարձել է գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնության փոխչեմպիոն (տեսանյութ)
Հայազգի գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ընթացող երկրի պատանեկան առաջնությունում Պետրոսյանը ընդհանուր արդյունքում հավաքելով 211.87 միավոր` դարձել է արծաթե մեդալակիր:
«Հորս կողմից հայ եմ: Հայաստանը վերջերս պարտություն է կրել` զիջելով Արցախը: Ինձ համար կարևոր էր այս կերպ ուրախացնել իմ ժողովրդին, որի արյունն իմ երակներում հոսում է, որ Արցախը մի օր նորից հայկական լինի: Արցախում չեմ եղել, բայց ուզում եմ սառույցի վրա իմ հաղթանակով օգնեմ երկրիս»,-Պետրոսյանի խոսքերը փոխանցում է Sport-Express-ը: