Ռուսաստանի եվրոպական հատվածում առաջիկա օրերին նորմայից ցածր ջերմաստիճան կգրանցվի
Ռուսաստանի եվրոպական հատվածում առաջիկայում նորմայից ցածր ցուրտ եղանակ է կանխատեսվում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ Հիդրոմետ ծառայության տվյալներին:
Մոտեցող հզոր ցիկլոնի հետևանքով փետրվարի 8-ից տևական ժամանակ օդի ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 5 աստիճան. գիշերային ժամերին այն կնվազի մինչև 20-25 աստիճան 0-ից ցածր, ցերեկը՝ 20-25 աստիճան 0-ից ցածր:
Ջերմաստիճանի նշված փոփոխությունները կնկատվեն ՌԴ Հյուսիս-Արևմտյան դաշնային օկրուգում, եվրոպական հատվածի կենտրոնական շրջաններում, Սև ծովի ափամերձ գոտում ու հարավում: