2016 թվականի հեղաշրջման փորձի հետեւում ԱՄՆ-ն է կանգնած. Թուրքիայի ՆԳ նախարար
Թուրքիայի ՆԳ նախարարը Միացյալ Նահանգներին մեղադրել է այն բանում, որ նա է կանգնած 2016 թվականի չհաջողված հեղաշրջման հետեւում:
2016 թվականի հուլիսի 15-ին ավելի քան 250 մարդ սպանվել է նախագահ Թայիփ Էրդողանին եւ նրա կառավարությունը տապալելու փորձ կատարելիս: Անկարան արդեն վաղուց հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը Էրդողանի նախկին դաշնակիցն էր եւ հիմա բնակվում է Փենսիլվանիայում: Գյուլենը հերքում է իր մասնակցությունը:
Երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն Hurriyet-ին ասել է, որ Միացյալ Նահանգներն է ձեռնարկել հեղաշրջման փորձը, մինչդեռ այն իրականացրել է Գյուլենի «ցանցը», հավելելով, որ «Եվրոպան դրանից հիացած էր»: «Միանգամայն ակնհայտ է, որ հուլիսի 15-ի հետեւում կանգնած է Միացյալ Նահանգները»,- ասել է նա:
Նախկինում Վաշինգտոնը հերքել է իր մասնակցությունը: Նա բազմիցս մերժել է Գյուլենին արտահանձնելու Թուրքիայի պահանջները՝ վկայակոչելով Անկարայի կողմից հավաստի ապացույցների բացակայությունը:
Թուրքիայի իշխանությունները չհաջողված հեղաշրջումից հետո կալանավորել էին մոտ 292 հազար մարդու՝ Գյուլենի հետ կապերի կասկածանքով եւ ազատել կամ հեռացրել ավելի քան 150 հազար պետական ծառայողների: Փակվել էին հարյուրավոր լրատվամիջոցներ, իսկ ընդդիմադիր տասնյակ պատգամավորներ բանտարկվել էին: