Սքարլեթ Յոհանսոնը ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհիներից մեկը` Սքարլեթ Յոհանսոնը, «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում խոսել է իր ապագա պլանների և նպատակների մասին: «Ես կրկին ինձ երջանիկ եմ զգում: Ես ինձ չեմ տանջում սխալների պատճառով: Ես երազում եմ զբաղվել ռեժիսորությամբ արդեն 20 տարի»,- ասել է դերասանուհին:
Դերասանուհին իր եղբոր նման ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ: Եղբայրը նրան սովորեցրել է լինել ակտիվ հասարակական գործիչ: «Ես երբեք ոչ մի հնարավորությանը չեմ ասում «ոչ» և չեմ փակում ոչ մի դուռ»,-ասել է դերասաուհին: