Երեխաների բերանը կպչուն ժապավենով փակած դաստիարակը շարունակում է աշխատել
Օմսկի տարածաշրջանի մանկապարտեզներից մեկի դաստիարակի նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ երեխաներից մեկի ծնողը բողոք-դիմում է ներկայացրել ոստիկանություն, ըստ որի դաստիարակը երեխաների բերանը փակում է կպչուն ժապավենով:
Հետաքննության ժամանակ պարզվել է, որ տարածաշրջանի միանգամից 2 մանկապարտեզների դաստիարակներ դաժանորեն են վարվել երեխաների հետ:
Հետաքննոթյան ավարտից հետո դաստիարակների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ինչպես փոխանցում է Life News-ը՝ քրեական գործ հարուցվելուց հետո էլ դաստիարակներից մեկը դեռ շարունակում է աշխատել մանկապարտեզում:
Իսկ մյուս դաստիարակն, ում դեմ նույնպես քրեական գործ էր հարուցվել, աշխատանքից ազատվել է: Նա երեխաներին փակում էր մութ սենյակում և հանգիստ լսում, թե ինչպես են նրանք այնտեղ բղավում և օգնություն խնդրում: