«Վստահ չեմ՝ երջանիկ եմ, թե ոչ»․ նրբաճաշակ Անջելինա Ջոլին զարդարել է Vogue-ի շապիկը, պատմել անձնական երջանկության և «ավանդական մայրիկ» չլինելու մասին (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելիա Ջոլին զարդարել է բրիտանական Vogue ամսագրի մարտ համարի շապիկը․ ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին խոսել է անձնական երջանկության, «չընկճվող և կենսուրախ» երեխաների մասին։
45-ամյա դերասանուհին խոստովանել է, որ իրեն «ավանդական, մշտապես տանը նստող մայրիկ» չի համարում, բայց իր վեց երեխաներն օգնում են վայելել մայրական բերկրանքը։
Պատասխանելով անձնական երջանկության մասին հարցին, Ջոլին խոստովանել է՝ «վստահ չէ՝ երջանիկ է, թե ոչ»։
«Վերջին մի քանի տարիները բավականին ծանր էին։ Ես կենտրոնացել էի ընտանիքիս վերքերն ամոքելու վրա։ Երջանկությունը դանդաղ վերադառնում է, արյունը սկսում է կրկին հոսել երակներումս»,- խոստովանել է դերասանուհին։
Հոլիվուդի աստղը նաև խոստովանել է, որ անհամբերությամբ սպասում է 50 տարին բոլորելուն՝ վստահեցնելով, որ այդ տարիքում «լիովին երջանիկ ու հաստատուն» կզգա։ 45-ամյա դերասանուհու խոսքով՝ տարիների ընթացքում սկսել է ավելի սիրել և գնահատել կյանքը։