Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը. Առաջին օրվա արդյունքները
Մրցումային առաջին օրը մրցահարթակ դուրս եկան խոցասուսերակիր տղաներն ու ճկասուսերակիր աղջիկները: Տղաների մրցաշարում մասնակցում էր 37, իսկ աղջիկների մրցաշարում՝ 12 մարզիկ:
Խոցասուսերակիրների պայքարում Հայաստանի չեմպիոն դարձավ Աշոտ Խալաթյանը: Երկորրդ տեղը գրավեց Գրիգոր Մնացականյանը, իսկ բրոնզե պարգևի արժանացան Գագիկ Դավթյանն ու Հովհաննես Մուրադյանը:
Ճկասուսերակիր աղջիկների պայքարում Հայաստանի երիտսարդական առաջնության չեմպիոն դարձավ Աիդա Ալոյանը, արծաթե մեդալ նվաճեց Անի Սիմոնյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեցին Միլենա Եսայանն ու Ինեսա Հովհաննիսյանը: