Թուրքական 15 ռազմամեքենաներից բաղկացած նոր շարասյուն է մտել Սիրիայի տարածք. SOHR
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) արձանագրել է թուրքական ռազմամեքենաների նոր շարասյան մուտքը Սիրիայի տարածք:
Ինչպես հայտնում են դիտորդական կենտրոնից, ռազմական և տեխնիկական սարքավորումներ տեղափոխող մոտ 15 մեքենաներից կազմված շարասյունը Սիրիայի հետ սահմանը հատել է «Քաֆր Լուսին» անցակետով՝ շարժվելով դեպի Իդլիբի ապաէսկալացիոն գոտի: Շարասյունն ուղևորվել է Իդլիբի հարավում գտնվող Ջաբալ ալ-Զավիյա շրջանում տեղակայված դիտակետեր:
2018-ին սահմանված նոր հրադադարից հետո Սիրիայի տարածք ներխուժած ռազմամեքենաների թիվը հասել է 8170-ի, իսկ թուրք զինծառայողների թիվը՝ 10 000-ի: