Ուրգանտը կատակել է Բուզովայի մասին Դավա Մանուկյանից նրա բաժանվելու պատճառով
Իվան Ուրգանտը կատակել է երգչուհի Օլգա Բուզովայի մասին նրա ու ռեփեր Դավիթ Մանուկյանի՝ Դավայի բաժանման պատճառով։
«Вечерний Ургант» հաղորդման եթերում հեռուստահաղորդավարը հիշել է, թե ինչպես է Մալդիվներ ճամփորդության ընթացքում զույգը հարսանեկան արարողություն կազմակերպել եւ Բուզովայից հետաքրքրվել, թե ինչու այդ «մտածված ու կշռադատված» որոշումից հետո նրանք որոշեցին բաժանվել։
Սակայն երգչուհին խոստովանել է, որ պատրաստ չէ մեկնաբանել իրավիճակը։ «Դու ուժեղ կին ես, հեշտությամբ կհաղթահարես դա։ Իսկ նրան՝ Աստված դատավո՞ր։ Դու այսպե՞ս ես խոսում, երբ անեծք ես գրում»,- հեգնել է հեռուստահաղորդավարը։ Նա նշել է, որ ավելի չի զարգացնի թեման, որպեսզի Բուզովան կարողանա բաժանումից հետո հաղթահարել դա։
Երգչուհին Դավայից բաժանվելու մասին հայտարարել է նախորդ շաբաթ՝ իր ծննդյան օրը նշելուց անմիջապես հետո։ Բուզովան պնդում էր, որ նախկին սիրելին «սարսափելի բաներ էր անում»։
Լրատվամիջոցները Բուզովայի ու Մանուկյանի սիրավեպի մասին սկսել են գրել 2019թ․-ի օգոստոսին, երբ երգչուհին ներկայացրեց «Лайкер» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Նույն տարվա դեկտեմբերին Բուզովան դադարել է թաքցնել հարաբերությունները բլոգերի հետ։ Այդ մասին նա պատմել է Տիմուր Բատրուդինովին «План Б» շոուի եզրափակչում, ապա տեղեկությունը հաստատել է Instagram-ում։