Մոսկվայի կենտրոնում փակվել է մետրոյի 7 կայարան չարտոնագրված ակցիայի հնարավոր անցկացման պատճառով
Մոսկվայի կենտրոնում կսահմանափակվի հետիոնտերի տեղաշարժն ու կփակվեն մայրաքաղաքի մետրոպոլիտենի յոթ կայարանները չարտոնագրված ակցիայի հնարավոր անցկացման պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«ԶԼՄ-ներից եւ Համացանցից ստացվող չարտոնագրված ակցիաներին մասնակցելու կոչերի առնչությամբ հաղորդում ենք, որ 2021 թվականի հունվարի 31-ին Մոսկվայի կենտրոնում կսահմանափակվի հետիոտների տեղաշարժը»,-լրագրողներին հայտնել են Մոսկվայում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունցի:
Ոստիկանության տվյալներով՝ 08:00-ին Մոսկվայի մետրոպոլիտենի Ալեքսանդրովսկի սադ, Օխոտնի ռյադ, Տեատրալնայա, Պլոշադ Ռեսպուբլիկի, Կուզնեցկի մոստ, Լուբյանկա, Կիտայ գորոդ մետրոյի կայարանների մուտքն ու ելքը փակվել է:
Բոլոր սահմանափակումները կգործեն մինչեւ ոստիկանության հատուկ հրահանգը, նշել են ՆԳՆ-ում:
Բացի այդ, կիրակի փոփոխության կենթարկվի նաեւ վերգետնյա հանրային տրանսպորտի երթեւեկությունը Մոսկվայի կենտրոնում:
Միեւնույն ժամանակ Ռուսաստանի ՆԳՆ-ից եւ ՌԴ գլխավոր դատախազությունից նախազգուշացրել են չարտոնագրված ակցիաների հնարավոր մասնակիցներին, որ այդպիսի ակցիաների սադրիչ եւ բռնություն ենթադրող գործողությունները կորակավորվեն ՔՕ զանգվածային անկարգությունների մասին հոդվածի հատկանիշներով: