«ТНТ» հեռուստաալիքով հեռարձակվող «Ты как я» նախագիծը, որը վարում էր Դմիտրի Շեպելևը, այլևս չի հեռարձակվի
«ТНТ» հեռուստաալիքով հեռարձակվող «Ты как я» նախագիծը, որը վարում էր Դմիտրի Շեպելևը, այլևս չի հեռարձակվի, հայտնում է StarHit-ը։ Սա կապված է երեխաների մասնակցությամբ հեռուստանախագծի ցածր վարկանիշի հետ։ Որոշում է կայացվել շոուի երկորդ եթերաշրջան չնկարահանել։
Նշվում է, որ Շեպելեւն ուժերը փորձել է երեխաների ու նրանց ծնողների մասնակցությամբ մեկ այլ նախագծի քասթինգի ընթացքում, սակայն պրոդյուսերները մերժել են նրա թեկնածությունը՝ ընտրելով Իվան Պիշնենկոյին։
Շեպելեւին շատ էր դուր գալիս մասնակցությունը «Ты как я» նախագծին, ի տարբերություն բազմաթիվ «դեղին» նախգծերի։ Սակայն նրա որոշ գործընկերների դուր չէր գալիս Շեպելեւի մասնակցությունը շոուին։ «Դա սարսափելի է։ Չեմ ցանկանում ոչ միայն վարել, այլեւ նման հաղորդում դիտել»,- հայտարարել է Տատյանա Լազարեւան։
Այս կերպ Շեպելեւի խնդիրները միայն ավելանում են։ Վերջերս հաղորդվում էր, որ նա որոշել է վաճառել հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բնակարանում որդու՝ Պլատոնի բաժինը։ Սակայն երգչուհու ծնողները, որոնք բնակարանի մի մասի սեփականատերերն են, հանդես են գալիս դրա դեմ եւ մտադիր են խանգարել շոումենին։ Բացառված չէ նաեւ, որ այն կարող է վերածվել դատական վեճի։