Մեկնարկել է Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը
Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։
Ավելի վաղ Զարիֆը նախ եղել էր Բաքվում, հետո ՌԴ-ում։ Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսված էր նաև այց Վրաստան ու Թուրքիա։