Թոմաս Տուխելը կգլխավորի Լոնդոնի «Չելսի»-ն
Գերմանացի ֆուտբոլային մասնագետ Թոմաս Տուխելը կգլխավորի Լոնդոնի «Չելսի»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: «Չեսլի»-ի ղեկավարությունը սկսել է բանակցությունները: Տուխելին առաջարկվել է 1,5 տարվա պայմանագիր, որտեղ առկա է նաև ևս մեկ տարով այն երկարաձգելու կետ:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին: Լեմպարդն «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականին: Անգլիայի ընթացիկ առաջնության վերջին 5 տուրերում «Չելսի»-ն միայն մեկ հաղթանակ է տոնել: Լեմպարդը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 2001-2014 թվականներին հանդես է եկել հենց «Չելսի»-ում: