Թուրքական նավը ծովահենների հարձակմանն է ենթարկվել Նիգերիայի ափերին. սպանվել է անձնակազմի ադրբեջանցի անդամը
Նիգերիայից Հարավաֆրիկյան Հանրապետություն ուղևորվող թուրքական «Մոցարտ» նավը Գվինեական ծոցում ենթարկվել է ծովահենների հարձակմանը, ինչի հետևանքով սպանվել է նավի անձնակազմի ադրբեջանցի անդամը: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Նավի անձնակազմի 15 անդամ առևանգվել է, ևս 3-ը ծովահենների հետ մնացել են նավի վրա:
Հարձակումից հետո նավը խարիսխ է գցել Գաբոնում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նավի ղեկավար անձնակազմի անդամներից մեկի հետ:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն նշել է, որ մոբիլիզացվել են բոլոր ջանքերը՝ նավի առևանգված անդամներին հայրենիք վերադարձնելու համար: