Նիկոլ Փաշինյանը նոր ԱԳ նախարար է փնտրում, ինչ սեւ կատու է անցել նրանց միջև. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Հայտնի է, որ ՀՀ գործուղված վարչապետ աշխատող անձը գրեթե ոչ ոքի, անգամ իր թիմակիցների հետ լեզու չի գտնում: Անհավասարակշիռ այս պարոնի խենթությունների մասին խոսում էին դեռեւս այն ժամանակներից, երբ նա լրագրող էր:
Մեր տեղեկություններով՝ ԱԳ նախարար Արա Այվազյանին նախարարությունում, մեղմ ասած, բանատեղ չեն դնում: Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ականջին հասել են այն խոսակցությունները, որ նախարար Արա Այվազյանը բավականին խեղճ է եւ աշխատանքում իրեն չի արդարացնում:
Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլը նոր ԱԳ նախարար է փնտրում: Մեր աղբյուրը նաեւ հավելում է, որ Նիկոլն այս ամենում կրկին իր մեղքը չի տեսնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: