Թուրքիան ինժեներական սարքավորումներ է տրամադրել Վրաստանի ՊՆ-ին
Թուրքիան լազերային հաշվիչներ և այլ ինժեներական սարքավորումներ է փոխանցել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է «Грузия Онлайн» պորտալը:
Նշվում է, որ սարքավորումները տրամադրվել են որպես դրամաշնորհ: Դրանք կփոխանցվեն Վրաստանի պաշտպանության ուժերի ինժեներական զորքերին:
Թուրքական կողմից սարքավորումների տեղափոխման մասին փաստաթուղթը ստորագրել է Թուրքիայի ռազմական կցորդ, գնդապետ Բուրաք Ալթըները, իսկ վրացական կողմից ՝ Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գնդապետ Իոսիֆ Նիկոլեիշվիլին:
«Այս սարքավորումը կնպաստի մեր ստորաբաժանումների կողմից առաջադրանքների արդյունավետ կատարմանը: Այսօրը Վրաստանի և Թուրքիայի միջև սերտ ռազմական համագործակցության հերթական ցուցադրումը դարձավ»,-ասել է Նիկոլեիշվիլին:
Նախարարությունը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը երկար տարիներ սերտ և հաջող համագործակցում են պաշտպանության ոլորտում: