Դահուկավազքի Հայաստանի առաջնության հաղթողները
Աշոցքում անցկացվել է դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին փուլը, որն ընդգրկված է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցանկում:
Մեդալներ են խաղարկվել դասական և ազատ ոճերի տղամարդկանց 10 և կանանց 5 կմ մրցատարածություններում: Երկու մրցաձևերում էլ մեդալակիր են դարձել նույն մարզիկները, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
5 կմ դասական ոճ, կանայք
Գալստյան Կատյա (19:11.1)
Մուրադյան Անգելինա (23:30.4)
Խաչատրյան Նելլի (23:55.2)
5 կմ ազատ ոճ, կանայք
Գալստյան Կատյա (18:16.2)
Մուրադյան Անգելինա (21:39.8)
Խաչատրյան Նելլի (23:09.9)
10 կմ դասական ոճ, տղամարդիկ
Միքայելյան Միքայել (40:01.1)
Պողոսյան Թադևոս (40:42.8)
Ոսկանյան Սպարտակ (43:59.9)
10 կմ ազատ ոճ, տղամարդիկ
Միքայելյան Միքայել (38:29.9)
Պողոսյան Թադևոս (39:16.0)
Ոսկանյան Սպարտակ (42:05.9)
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքով՝ առաջնության գլխավոր դժվարությունը եղել է ձյան սակավությունը, իսկ մարզիկների արդյունքները հնարավոր կլինի գնահատել երկրորդ փուլից հետո:
Մրցանակակիրներից Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանն ու Կատյա Գալստյանը հունվարի 29-31 շվեդական Ֆալուն քաղաքում մասնակցելու են աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, իսկ Հայաստանի առաջնության երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել փետրվարի 12-14-ը: