Մայլի Սայրուսը 3500 մետր բարձրությունից թռել է պարաշյուտով (լուսանկարներ, տեսանյութ)
LifeStyleՀամացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Մայլի Սայրուսը 3500 մետր բարձրությունից թռել պարաշյուտով: Սկանդալային աստղը համաձայնել է ավելի փորձառու հրահանգչի ղեկավարությամբ նման քայլի գնալ' իրեն իսկական թռչուն զգալու համար:
«Ես վերջապես դարձա թռչուն, ինչի մասին վաղուց երազում էի»,- ասել է Սայրուսը:
Երգչուհու ցանկությունն իրականացել է և, բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող է անցել: