Թուրքական կարգավորիչը հետաքննություն է նախաձեռնել Facebook-ի եւ WhatsApp-ի նկատմամբ
Թուրքիայի մրցակցության հարցերով խորհուրդը հետաքննություն է սկսել Facebook-ի եւ ընկերության պատկանող WhatsApp մեսենջերի նկատմամբ` դրա նոր քաղաքականության կապակցությամբ: Այս մասին ասվում է երկուշաբթի օրը թուրքական կարգավորիչի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Մրցակցության հարցերով խորհուրդն իր սեփական հետաքննությունն է սկսել Facebook-ի եւ WhatsApp-ի նկատմամբ, ինչպես նաեւ կասեցրել է տվյալների [սոցիալական ցանցի եւ մեսենջերի օգտատերերի] փոխանակման անհրաժեշտությունը դրանց կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: