ԱՄՆ հետախուզությունը համարում է, որ Իրանը վերջին 48 ժամում բարձրացրել է մի շարք ուժերի մարտական պատրաստությունը
ԱՄՆ հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ Իրանը վերջին երկու օրվա ընթացքում բարձրացնում է ծովային ուժերի մի մասի մարտական պատրաստությունը, հաղորդում է CNN-ը:
ԱՄՆ պաշտոնական անձանց շարքին պատկանող աղբյուրի վարկածով՝ հետախուզական տվյալները վկայում են, որ վերջին 48 ժամում բարձրացրել են Պարսից ծոցի շրջանում Իրանի ծովային որոշ ուժերի մարտական պատրաստությունը: CNN-ի հաղորդմամբ՝ այս շաբաթ ԱՄՆ ՊՆ-ում աղբյուրը հայտնել էր, որ Իրանը, իբրեւ, Իրաք է տեղափոխում փոքր հեռավորության բալիստիկ հրթիռներ:
Fox News-ը հաղորդել է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները ենթադրում են, որ Թեհրանը, հնարավոր է, պատրաստվում է հարվածել Մերձավոր Արեւելքում ամերիկյան ուժերին այն կապակցությամբ, որ շուրջ մեկ տարի առաջ սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Աղբյուրի վարկածով՝ Իրանը ցանկանում է վրեժ լուծել այդ սպանության համար:
Fox News-ը նշել է, որ այդ պատճառով Վաշինգտոնը Մերձավոր Արեւելք էր տեղափոխել B-52 ռազմավարական կործանիչերը: ԱՄՆ-ից նախազգուշացրել են, որ ամերիկյան կողմը պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիային տարածաշրջանում, որն ուղղված է ԱՄՆ քաղաքացիների եւ շահերի դեմ:
Այս շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը համոզմունք էր հայտնել, որ ԱՄՆ-ը ձգտում է առիթ գտնել Թեհրանի հետ պատերազմ սկսելու համար: Նա նշել է, որ այդ մասին վկայում են հետախուզության արդյունքները:
Սուլայմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից նպատակաուղղված հարվածի հետեւանքով: Ի պատասխան՝ հունվարի 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային հարված էր հասցրել Իրաքում երկու օբյեկտների ուղղությամբ, որոնք օգտագործում էին ամերիկյան զինվորականները: