Թուրքիան հույս ունի, որ Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնն առաջիկայում կսկսի գործել
Թուրքիան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ Ռուս-թուրքական կենտրոնն առաջիկայում կսկսի գործել: Այդ մասին հինգշաբթի հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Հաջողություններ եմ մաղթում մեր զինվորականներին, որոնք ծառայության շրջանակում կհետեւեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Լիահույս եմ, որ կառուցվող կենտրոնը կգործի առաջիկայում»,- Anadolu գործակալությունը մեջբերում է Էրդողանի խոսքերը, որը հեռախոսով դիմել է թուրք սպաներին, որոնք գտնվում են Ադրբեջանում:
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ մոնիթորինգային կենտրոնում կծառայի հանրապետության 36 սպա, այդ թվում՝ գեներալ: