Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության վրա
Ռուս-թուրքական հարաբերությունները կախված չեն Արեւմուտքի ճնշումներից եւ ռազմավարական նշանակություն են ձեռքբերել մինչ անօրինական սահմանափակումներ մտցնելը: Այս մասին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքով հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն ինքնաբավ են: Դրանք կախված չեն որեւէ ագրեսիվ, ոչ բարեկամական գործողություններից կամ ինչ-որ մեկի քմահաճույքից: Դրանք հիմնվում են երկու երկրների ազգային շահերի եւ փոխշահավետ համագործակցելու վճռականությունից: Մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն են ձեռքբերել մինչ Արեւմուտքի սպառնալիքներն ու անօրինական սահմանափակումներ մտցնելը»,-ասել է Լավրովը:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան անկախ արտաքին քաղաքականություն են վարում եւ առաջ տանում իրենց շահերը՝ հետեւելով դրանց հավասարակշռությանը: «Դրանով Ռուսաստանն ու Թուրքիան առաջացնում են Արեւմուտքի դժգոհությունը, որը ցանկանում է անբարեխիղճ, անազնիվ մրցակցության մեթոդներ կիրառել բոլոր ոլորտներում, լինի դա տնտեսություն, էներգետիկա, ռազմատեխնիկական համագործակցություն կամ այլ ոլորտ»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: