Թովմաս Գրիգորյան. Մելիքբեկյանին հաճո ճանապարհը ֆուտբոլի կործանումն է
Վանաձորի «Լոռիի» նախագահ, ՀՖՖ գործադիր կոմիտեի նախկին անդամ Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ գրասենյակում մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական՝ 20-րդ տարեկան ժողովի ընթացքում ֆուտբոլային ընտանիքին կոչ արեց չգնալ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին հաճո ճանապարհով:
«Հարգելի ֆուտբոլի ընտանիքի ադնամներ: Ինչպես մենք այսօր «Մարիո» խաղի նման հայտնվեցինք այս դահլիճում՝ արգելքներ հաղթահարելու՝ նույնը շարունակվում է այժմ: Պայմանավորված խաղերի հետ կապված դուրս ենք գալիս այն մարդիկ, ովքեր չեն աջակցել պարոն Մելիքբեկյանին:
Ես մասնավոր զրույցներում, հանդիպումների ու քննարկումների ժամանակ իմ մտահագությունն ասել եմ, որ կա 6-7 կազմակերպություն, իսկ ինքն ասաց, որ մինչև սեպտեմբեր քննությունը կավարտվի և բոլորին կներակայացնեք: Այժմ ես ֆուտբոլային ընտանիքին կոչ եմ անում, որ չհանեն այս երեքին, քանի որ ընտրովի մոտեցում է այդ մարդկանց համար: Հիմա դահլիճում չի գտնվում «Դիլիջան» ֆուտբոլային ակումբը, «Հայկական ֆուտբոլի ֆեդերանները»: Ամեն բան կատարվում է ընտրովի: Իսկ մենք մեր ֆուտբոլը զարգացնելու, պահելու և առաջ գնալու համար պետք է այդ հարցերին մոտենանք ոչ թե ընտրովի, այլ ֆուտբոլային ընտանիքին ի շահ:
Բոլորին կոչ եմ անում չքվերակել, և երեք կազմակերպություններն էլ մնան: Եվ երբ բոլորը պատրաստ կլինեն և կապացուցվի, այդ ակումբները պետք է հեռանան հայկական ֆուտբոլից: Այնպես որ, ֆուտբոլային ընտանիքին խնդրում եմ չգնանք ընտրովի և պարոն Մելիքբեկյանին հաճո ճանապարհով, որը ֆուտբոլի կործանումն է»,- ասաց Թովմաս Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սևան» ակումբը անվստահություն է հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջել նրա հրաժարականը: Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում նշեց, որ դա ուղորդված քայլ է աթոռակռիվ անող մարդկանց կողմից:
ՀՖՖ հերթական ժողովից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան գոյամարտում զոհվածների ու նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը: