Անդրեյ Պանինի ընկերները պատրաստվում են ցուցահանդես կազմակերպել իր նկարած նկարներով
Ռուսաստանի վաստակավոր դերասան' Անդրեյ Պանինը չի հասցրել խաղալ իր ամենակարևոր դերը' նկարչի դերը:
Պանինը թաքցնում էր իր նկարելու ունակությունը հանրությունից: Նրա հոբբի մասին միայն գիտեին իր մտերիմ ընկերները և բարեկամները: Նա իր նկարները չէր ստորագրում և չէր սիրում ինչ-որ մեկին դրանք ցույց տալ: Նա իրեն համարում էր սիրողական մակարդակի նկարող:
Պանինը ասել է'. «Պետք է փորձել կատարել այն , ինչ չես կարողանում : Կոպիտ ասած, եթե նստել այն բանի վրա, ինչ որ դու կարողանում ես անել, ապա դա անհետաքրքիր է: Դա փակուղի է, քայքայում և կարելի է ասել, որ դա մահ է»:
Ադրեյ Պանինի նկարները հնարավոր կլինի տեսնել հաջորդ տարում: Նկարների ցուցահանդեսը նվիրված կլինի նրա 52 ամյակին: