Ինչո՞ւ է երգչուհի Անաստասիա Ստոցկայայի որդին նման Ֆիլիպ Կիրկորովին (լուսանկար)
Շատերը շարունակում են պնդել, որ երգչուհի Անաստասիա Ստոցկայայի 2-ամյա տղան շատ նման է երգիչ Ֆիլիպ Կիրկորովին: Վերջին օրերին այդ կապակցությամբ մեկնաբանություն է տվել անձամբ երգչուհին' երեխայի մայրը: «Ինչ եք ասում... Ինձ շատ հաճախ ասում են, որ ես ինքս եմ նման Ֆիլիպ Կիրկորով: Ես նրան նույնիսկ կազմվածքով եմ նման»,-ասել է երգչուհին:
Երգչուհին խոստովանել է, որ տղան իրեն վերջին ժամանակներս չի ենթարկվում: «Նա կարող է ավելը վերցնել և տալ իմ գլխին: Ինձ ցավալի է այդ փաստը և ես երբեմն նրան ապտակում եմ: Տղաս նեղանում է միշտ, սակայն րոպեներ անց մոտենում և ներողություն խնդրում»,- ասել երգչուհին:
Երեխայի իրական հոր մասին երգչուհին քիչ բան է պատմել: Ասել է միայն, որ երեխայի հոր անունը Սերգեյ է: Նա հանրային մարդ չէ: Շուտով նրանք պատրաստվում են կնքել երեխային: