Հրապարակվել է Էդի Մերֆիի մասնակցությամբ «Ուղեւորություն դեպի Ամերիկա 2» կատակերգության թրեյլերը
«Amazon Prime Video» սթրիմինգային ծառայությունը հրապարակել է «Ուղեւորություն դեպի Ամերիկա 2»-ի՝ 1988թ.-ի հայտնի կատակերգության շարունակության առաջին թրեյլերը։
Աֆրիկյան Զամունդա երկրի ժառանգորդի մասին պատմության շարունակությունում գլխավոր դերը կրկին կատարում է Էդի Մերֆին։ Այս անգամ նա կմեկնի ԱՄՆ՝ որդուն փնտրելու։
Բացի Մերֆիից՝ իրենց դերերին են վերադարձել Արսենիո Հոլը, Ջեյմս Էռլ Ջոնսը եւ Շերի Հիդլին։ Նրանց կիմանա Ուեսլի Սնայփսը։ Ֆիլմի սցենարը գրել են առաջին մասի հեղինակներ Բերի Բլաուշտեյնն ու Դեւիդ Շեֆիլդը։
Ժապավենը «Amazon Prime Video»-ում կթողարկվի 2021թ.-ի մարտի 5-ին։