ԱՄՆ Սենատն ընդունել է մեկօրյա բյուջե՝ «շաթդաունից» խուսափելու համար
ԱՄՆ Սենատն ընդունել է ժամանակավոր բյուջե՝ մեկօրյա տևողությամբ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, նշելով, որ մեկօրյա բյուջեն թույլ կտա խուսափել դաշնային կառավարության ֆինանսավորման բացակայության պատճառով դաշնային մարմինների աշխատանքի դադարեցումից։
Նշվում է, որ օրինագիծն ընդունվել է միաձայն։ Ավելի վաղ վերջինիս հավանություն էր տվել Ներկայացուցիչների պալատը:
Ավելի տևական ժամկետով (մինչև ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը) բյուջե ընդունելու հերթական փորձը տեղի կունենա երկուշաբթի։ Ակնկալվում է, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին տնտեսական աջակցության 900 միլիարդանոց փաթեթի վերջնական տարբերակի ընդունում։