Իրանը հերքել է Բայդենի ներկայացուցչին նամակ հանձնելու լուրը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Օմանի մայրաքաղաք Մասկատում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին ենթադրաբար նամակ փոխանցելու մասին լուրը:
ԱՄՆ նոր կառավարությունը դեռ չի ստանձնել իր լիազորությունները, որպեսզի իրանական կողմը ցանկանա որևէ հաղորդագրություն փոխանցել, ասել է Խաթիբզադեն:
«Դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը»,- պատասխանել է դիվանագետը Hamshahri-ի լրագրողի հարցին:
Ըստ Խաթիբզադեի, «գոյություն ունի միջուկային գործարքի համատեղ հանձնաժողով, որտեղ իրանական կողմն արտահայտում է իր կարծիքը»: