Թրամփը կասկածանք է հայտնել ԱՄՆ-ի պետական և մասնավոր ցանցերի վրա խոշոր կիբերհարձակման հարցում Ռուսաստանի մասնակցության մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որում կասկածանք է հայտնել ԱՄՆ-ի պետական և մասնավոր ցանցերի վրա խոշոր կիբերհարձակման հարցում Ռուսաստանի մասնակցության մեջ:
«Ավելի շատ կիբերհարձակումների մասին լուրեր են տարածում ֆեյքային ԶԼՄ-ները, քան դա տեղի է ունենում իրականում: Ես ամբողջովին տեղեկացվել եմ, եւ ամեն ինչ վերահսկվում է: Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան. դա սովորաբար վանկարկում են, երբ ինչ-որ բան տեղի է ունենում, քանի որ առաջատար ԶԼՄ-ները հիմնականում ֆինանսական պատճառներով քարանում են վախից՝ քննարկելով հավանականությունը, որ դա կարող է լինել Չինաստանը (իսկ դա կարող է լինել իրականում): Ընտրությունների ժամանակ կարող էին հարվածել մեր քվեարկության մեքենաներին, ինչն այժմ ակնհայտ է, քանի որ ես հաղթել եմ»,-գրել է Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն համոզմունք էր հայտնել, որ ԱՄՆ-ի մասշտաբային կիբերհարձակման հետեւում կանգնած է Ռուսաստանը: