Իրանը ռազմանավերի նոր խումբ է ուղարկել միջազգային ջրեր
Իրանի ռազմածովային ուժերի 71-րդ նավախումբը շաբաթ ուղևորվել է միջազգային ջրեր՝ իրանական առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու առաքելության շրջանակներում:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, նավախումբը, որում ընդգրկված են էսկադրային ականակիր և ավիակիր նավերը, դուրս է եկել Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստից՝ ուղևորվելով դեպի բաց ծով:
Նավատորմն իր ուղևորությունը սկսել է 70-րդ նավախմբի վերադարձից հետո: Այն վերադարձել է Ադենի ծոցում և Բաբ Էլ Մանդեբի նեղուցում իրականացրած առաքելությունից:
Վերջին տարիներին Իրանի ռազմածովային ուժերը մեծացրել են իրենց ներկայությունը միջազգային ջրերում՝ ապահովելու համար ծովային երթուղու անվտանգությունն առևտրական նավերի և նավթային լցանավերի համար՝ պաշտպանելով դրանք ծովահենների հարձակումներից: