«Հյուպատոսությունների փակմամբ ԱՄՆ-ն անցնում է Ռուսաստանի դեմ «սառցե պատերազմի»». Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Պետդեպի որոշումը
Պետդումայի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Ռուսաստանում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունները փակելու վերաբերյալ Պետդեպարտամենտի որոշումը, հայնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը:
Ըստ Պուշկովի, հյուպատոսությունները փակելու Վաշինգտոնի որոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ևս մեկ նշան է:
«3,2 միլիոն դոլար տնտեսելը ծիծաղելի է: ԱՄՆ տնտեսությունն ու բյուջեն խնդիրներ ունեն, բայց դրանք դեռ այդ աստիճանի չեն: Սա քաղաքական որոշում է: Միացյալ Նահանգները անցնում է Ռուսաստանի դեմ «սառցե պատերազմի»»,- գրել է Պուշկովը թելեգրամյան իր ալիքում:
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները հաստատել էին Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության փակման մասին տեղեկությունը և Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատանքների դադարեցումը:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով, այս միջոցը ձեռնարկվել է Ռուսաստանում դիվանագիտական առաքելության աշխատանքը օպտիմալացնելու նպատակով, քանի որ, ըստ տվյալների, մասնավորապես Վլադիվոստոկում հյուպատոսության փակումը տարեկան 3,2 միլիոն դոլարի ծախս կկրճատի: