ԱՄՆ-ում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամենամեծ արշավը
ԱՄՆ-ում սկսվել է երկրի պատմության մեջ պատվաստումների ամենամեծ արշավը: Բուժաշխատողները առաջիններից են, ովքեր կպատվաստվեն COVID-19-ի դեմ, հայտնում է AP-ը:
Երկրով մեկ հիվանդանոցները սկսել են Pfizer Inc.-ի եւ նրա գերմանացի գործընկեր BioNTech-ի արտադրած պատվաստանյութի արժեքավոր սրվակները ստանալ: «Սա լույս է թունելի վերջում: Բայց դա երկար թունել է»,- ասել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն՝ պատվաստումները վերահսկելիս:
Մի քանի այլ երկրներ նույնպես հաստատել են պատվաստանյութը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, որն անցած շաբաթ սկսել է պատվաստումները:
Առողջապահության ոլորտի աշխատողների համար, ովքեր ծերանոցների բնակիչների հետ միասին առաջինը կլինեն պատվաստումների հերթում, վիշտն ու ամբողջովին ուժասպառությունը մթագնում են հույսը՝ ամիսներ շարունակ ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում տարածվող կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում: