Իրանը հետեւում է իր օդային սահմանների մոտակայքում տարբեր ուժերի տեղաշարժերին
Խաթամ ալ-Անբիայի հակաօդային պաշտպանության բազայի երկրորդ հրամանատար, բրիգադային գեներալ Հադեր Ռահիմզադեն ասել է, որ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային ուժերի, ներառյալ ամերիկյան B-52 ռմբակոծիչների, բոլոր տեղաշարժերը, վերահսկվում են Իրանի սահմաններից ավելի քան 150 կմ հեռավորության վրա, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ վերոհիշյալ բոլոր ուժերի տեղաշարժերը վերահսկվում են Իրանի սահմաններից ավելի քան 150 կմ հեռավորության վրա:
«Երկրի հակաօդային պաշտպանության միավորված բազան ամեն րոպե վերահսկում է նրանց տեղաշարժերը: Իրանի օդային տարածքը մեր «կարմիր գծերից» մեկն է, եւ, ինչպես նախկինում, երկրի օդային տարածքի նկատմամբ աննշան ոտնձգությունները խիստ արձագանք կունենան»,- ասել է նա:
Նա հավելել է, որ ՀՕՊ բազան վերահսկում եւ վերլուծում է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի տեղաշարժերը, ինչպես նաեւ պլաններ է կազմում եւ իրականացնում է համապատասխան ծրագրեր՝ վերլուծելով հակառակորդի վարքը:
Անդրադառնալով իրենց անվտանգությունը ապահովելու խնդրանքով տարածաշրջանի եւ տրանսշրջանային երկրներին դիմելու որոշ երկրների շահագրգռվածությանը` նա ասել է, որ տեղաշարժեր են եղել Պարսից ծոցի հարավային մասերում եւ դրանից դուրս: