«Լինեք դուք իշխանություն 10 օր, թե 10 տարի` ես ատելու եմ ձեզ ամեն օր ու անելու եմ ամեն ինչ, որ զրկեմ ձեզ իշխանությունից». Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր հրապարակում է արել, որին կից գրել է.
«Սիսակ, Ալեն, ախ Լենա... ու մնացածը...
Բաքվից սքրինշոթ չեմ դնի` Ալիեւի ժպիտը չի կարող լինել իմ էջում:
Կար ժամանակ, երբ ես ձեզ ծաղրում էի կամ անտեսում:
Ուզում եմ իմանաք այսօրվա ճշմարտությունը` հիմա ես ձեզ ատում եմ: Ձեզ հետ միասին`բոլոր նրանց, ում ուղեղը լվացել եք անվերադարձ:
Դուք իմ երկրի կործանման անբաժանելի մասն եք: Լինեք դուք իշխանություն 10 օր, թե 10 տարի` ես ատելու եմ ձեզ ամեն օր ու անելու եմ ամեն ինչ, որ զրկեմ ձեզ իշխանությունից»: