Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, հայտարարում է Զարիֆը
Պաշտոնական Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Այս մասին երեկ երեկոյան Twitter-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին։
«Ջեյհուն Բայրամովի հետ արդյունավետ քննարկումներ ունեցանք երկկողմ հարաբերությունների խորացման՝ մասնավորաբար պատերազմից տուժած տարածքների վերականգնման,Հարավ-Հյուսիս տրասպորտային միջանցքի և կասպիական էներգակիրների շուրջ», - գրել է Զարիֆը։
Թեհրան այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է նաև երկրի նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։ Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Շամխանին նշել է․ - «Թեհրանը կոչ է անում տարածաշրջանի պետություններին կանխել ապակայունացման և անկարգությունների նոր կետերի ձևավորումը»։