«Ժողովրդի վարչապետը» վախեցած է շրջում իր կառավարած երկրում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմադիրները երեկ որոշել էին տապալել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը՝ փակելով Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, բայց «ժողովրդի վարչապետը» նախապես ամեն ինչ պլանավորել էր՝ թիկնապահներ, զենք, զորք։
Հարյուրավոր ոստիկաններ ժամ առաջ փակել էին ճանապարհը, որով պետք է անցներ նա՝ կառավարական առանձնատներից մինչև ԱԺ։ Ապա տեսանյութերից պարզ դարձավ, որ 1 տարի առաջ հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետի ավտոշարասյան միջից թիկնապահներն ավտոմատներ են պարզել ժողովրդի կողմը, և եթե մեկը համարձակվեր անգամ ձվով հարվածել Փաշինյանի մեքենային, կրակելու էին։
Հայաստանի որևէ ղեկավար այսքան վախեցած ու պաշտպանված չի շրջել իր կառավարած երկրում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: