Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ, հաղորդում է RT-նՙ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը:
«Հեռախոսազրույցը թույլ է տվել քննարկել բազմաթիվ թեմաներՙ կապված երկկողմ հարաբերությունների հետ և վերջին շաբաթների իրադարձություններից հետո Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում:
Այս առնչությամբ Ֆրանսաին և Եվրամիությունն Անկարայից պարզաբանման են սպասում, ինչն անհրաժեշտ պայման է կառուցողական հարաբերությունների վերականգնման համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե Ֆրանսիան Մակրոնի նախագահության պայմաններում «բավականին վտանգավոր փուլում է», և խորհուրդ էր տվել «արագ ազատվել» նրանից: