«Այն տեւել է ընդամենը մի քանի վայրկյան, բայց այնքան կյանքեր է խլել»․ Գոհար Ավետիսյանը՝ Սպիտակի աղետալի երկարաշարժի մասին
32 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։
Ռուսաստանում բնակվող դիմահարդար Գոհար Ավետիսյանը նույնպես անդրադարձել է այս թեմային եւ իր միկրոբլոգի Stories բաժնում գրառումներ է կատարել։
«Այն տեւել է ընդամենը մի քանի վայրկյան, բայց այնքան կյանքեր է խլել»,
«1988 թվականի դեկտեմբերի 7․ երկրաշարժ Հայաստանում։ 25 հազար մարդ զոհվել է, 514 հազարը՝ մնացել անօթեւան, 140 հազարը՝ ստացել են հաշմանդամություն», - գրել է Գոհար Ավետիսյանը։