«Մենք այն սերունդն ենք, որ սա էլ ենք «ապրել», ինչ ասես տեսել ենք արդեն»․ Գոռ Հակոբյան
32 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի ժամանակակից պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը։ Հայաստանի ԽՍՀ հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։
Ծնունդով Գյումրիից դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն անդրադարձել է աղետին եւ իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Մենք այն սերունդն ենք, որ սա էլ ենք «ապրել», ինչ ասես տեսել ենք արդեն», ապա հավելել է #07.12.1988 հեշթեգը։