Մենք Հայաստանի հողերի վրա աչք չունենք, մենք կողմնակից ենք արդար կիսվելուն. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն սկանդալային հայտարարություն է արել Հայաստանի հետ կապված։
Թուրքական Lider թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Աքդենիզի համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի հետ կապված հայտարարել է.
«Մենք Հայաստանի հողերի վրա աչք չունենք։ Հիմա էլ ասում ենք, որ կարգավորումը հայ ժողովրդի օգտին է լինելու։ Այդ իսկ պատճառով մենք կողմնակից ենք արդար կիսվելուն։ Մենք իրավական տեսանկյունից էլ ենք ուժեղ և առաջիկայում այդ ուժն օգտագործելու ենք բոլորին օգուտ տալու համար»։