Իրանը Բայդենի նախագահության սպասումով պատրաստվում է նավթի արդյունահանման մեծացմանը
Իրանը պատրաստվում է նավթի արդյունահանման մեծացմանը, ինչը Իրանի հույսերի նշան է, որ ԱՄՆ-ն Ջո Բայդենի նախագահության ժամանակ կթուլացնի երկրի դեմ որոշ պատժամիջոցներ, հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքը:
Գործակալության փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշված է, որ միջոցներ կձեռնարկվեն «նավթային արդյունաբերության ռեսուրսներն ու սարքավորումները նախապատրաստելու նավթի արդյունահանման եւ արտահանման համար՝ հաջորդ երեք ամիսների ընթացքում ընթացիկ հզորություններին համապատասխան»:
Ռոհանիի խոսքով՝ 2015 թվականին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ գործարքից հետո երկիրը կարողացել է արտասահմանում նավթի վաճառքը մեծացնել օրական մինչեւ 2 մլն բարելի: «Մենք պատրաստ ենք արագ մեծացնել նավթի արդյունահանումը»,- ասել է նա: