Ինչպե՞ս քնել և արթնանալ ժամանակին
Ինչպե՞ս ժամանակին քնել
Ձեզ համար քնելու արարողակարգ մշակեք: Սովորեք քնելուց առաջ միևնույն գործողությունները կատարել: Օրինակ' հաջորդ օրվա հագուստը նախապատրաստել, լոգանք ընդունել, մի բաժակ կաթ խմել և այլն: Մի կողմից այսպես կսկսի գործել ''գործողություն-պատասխան'' ռեֆլեքսը, մյուս կողմից էլ էտապային հանգիստ պատրաստությունները նպաստում են, որ օրգանիզմը նախապատրաստվի քնելու:
Շատ հոգնած մի փորձեք քնել: Օրգանիզմին ժամանակ է հարկավոր քնին տրամադրվելու համար: Եթե առանց նախապատրաստվելու փորձեք քնել, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ չեք կարողանա քնել և կոտրտված ու չհանգստացած կարթնանք: Փորձեք մի փոքր հանգստանալ և հետո քնել:
Քնելուց մեկ ժամ առաջ հրաժարվեք հեռուստացույցից և ինտերնետից: Թարթող պատկերները արհեստականորեն վերադարձնում են թարմությունը' ստիպելով ուղեղին մշակել ստացված տեղեկատվությունը:
Հետևեք սննդին: Սնվեք քնելուց 2-3 ժամ առաջ, սակայն ոչ շատ, այլապես օրգանիզմը կկենտրոնանա մարսողության, այլ ոչ թե հանգստի վրա:
Ինչպե՞ս ժամանակին արթնանալ
Ստեղծեք հարմարավետ միջավայր արթնանալու համար
Հակասթրեսային զարթուցիչ
Զարթուցիչը ինքնին սթրեսի աղբյուր է: Սթրեսից խուսափելու համար, որպես զարթուցիչի մեղեդի ձեր սիրելի երաժշտությունն ընտրեք: Զարթուցիչը կդադարի սթրեսի աղբյուր լինել, եթե սովորեք ինքնուրույն արթնանալ, իսկ զարթուցիչն օգտագործել ապահովության համար:
Համեղ առավոտ
Չարժէ ամեն առավոտ միևնույն, հաճախ ոչ այնքան սիրելի, սնունդն ուտել: Ձեզ համար ինչ-որ համեղ բան պատրաստեք նախապես: Սա արթնանալու լրացուցիչ խթան է: